«Լիվերպուլը» ցանկանում է գնել «Նապոլիի» կիսապաշտպանին

0

Անգլիական «Լիվերպուլը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով, հաղորդում է Fichajes-ը։

25-ամյա ֆուտբոլիստը 2018 թվականի ամռանն է իսպանական «Բետիսից» տեղափոխվել «Նապոլի»։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ֆաբիան Ռուիսը մասնակցել է 15 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։

Transfermarkt-ը Ֆաբիան Ռուիսի տրանսֆերը գնահատում է 45 միլիոն եվրո։

Leave A Reply

Your email address will not be published.