Մբապե. Հիասթափված էի, որ չհեռացա ամռանը, ցանկանում եմ բացել նոր էջ

0

Ֆրանսիական ՊՍժ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մեկ անգամ եւս հաստատել է, որ փարիզյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն չունի։

«Ես հիասթափված էի, որ չհեռացա ամռանը։ Դա հեշտ չէ, բայց ինչ էլ պատահի՝ ես ցանկանում էի խաղալ գերազանց ակումբում։ Ես Փարիզի մարդ եմ, այստեղ ինձ հրաշալի եմ զգում, բայց ցանկանում եմ նոր էջ բացել»,- Մբապեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Մոնակոյից»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ամռանը ՊՍԺ-ն չէր ընդունել Մադրիդի «Ռեալի» առաջարկը։ Արքայական ակումբը պատրաստ էր 180 միլիոն եվրո վճարել 22-ամյա ֆուտբոլիստի համար։  

Leave A Reply

Your email address will not be published.