«Վերադարձ Հոգվարթս». թողարկվել է Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի 20-ամյակին նվիրված հատուկ էպիզոդի թիզերը

0

HBO Max-ը հրապարակել է «Հարի Փոթերի 20-ամյա հոբելյանը. վերադարձ Հոգվարթս» (Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts) հատուկ էպիզոդի թրեյլերը, որում կհանդիպեն ֆիլմաշարի դերասանները։ Պրեմիերան նախատեսված է հունվարի 1-ին։

Հոլովակում դերասաններ Ռոբի Քոլթրեյնը եւ Մեթյու Լյուիսը Հոգվարթսի կնիքով նամակ են ստանում, իսկ Մարկ Ուիլյամսը գնացք է նստում։

Հատուկ էպիզոդում կարելի է տեսնել գրեթե բոլոր դերասաններին, որոնք խաղացել են Հարի Փոթերի մասին ֆիլմերում։ Նկարահանումներին մասնակցել են Դենիել Ռեդկլիֆը, Էմմա Ուոթսոնը, Ռուպերտ Գրինտը եւ դերասանները, որոնք խաղացել են Դրակո Մալֆոյի, երկվորյակներ Ուիզլիի դերերը եւ այլք։

Աղմկոտ սկանդալի պատճառով էպիզոդում չի հայտնի Ջոան Ռոուլինգը, որ գրել է Հարի Փոթերի մասին վիպաշարը։

Leave A Reply

Your email address will not be published.