«Առանց դիմահարդարման օր». Մարիամ Ալեքսանյան (ֆոտո)

0

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին վանդակավոր բլուզ է կրում։ Մարիամն արձակել է մազերն ու առանց շպարի է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, վզնոցներ։ «Առանց դիմահարդարման օր»,- մեկնաբանություններում գրել է նա։  

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մարիամը սեւ հագուստ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ «Ժպիտներ փոխանցեմ Ձեզ: Պարգեւեք ձեր ժպիտից՝ մի փոքր: Ինձ միշտ հիշում եւ մտաբերում են իմ ժպիտով (մեկ-մեկ ասում են՝ էնպես ես ժպտում, կարծես չինացի լինես, ուր են կորում աչքերդ)։ Ոչ մեկիս կյանքը իդեալական չէ, բոլորս ունենք խնդիրներ, տարաձայնություններ, անհաջողություններ, բայց սուզվելով դրանց մեջ, մենք մեզ ենք կորցնում: Փորձեք ժպտալ, ինչ էլ որ լինի, լավատես եղեք եւ սիրեք»,- մեկնաբանություններում գրել էր Մարիամը։

Leave A Reply

Your email address will not be published.