Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի լուսանկարը Հաղարծինից
Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Միհրանը պատկերված է կնոջ՝ դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Կադրերն արվել են Հաղարծինում։ Մեկնաբանություններում Միհրանը շնորհավորել է կնոջ ծննդյան օրը․ երեկ Արփին 32 տարեկան է դարձել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Միհրանը ջերմ գրկել եւ համբուրում էր որդուն։ «Մի ուրիշ աշխարհ», — հրապարակմանը կից գրել էր երգիչը։ Հետեւորդներն իրենց հիացմունքն էին արտահայտել՝ դրական մեկնաբանություններ գրելով։