Renault Group-ի գործունեությունը Հայաստանում բիզնեսի լավագույն օրինակներից է

0

Renault Group ընկերությանը պատկանող Renault եւ LADA ավտոսրահները նոյեմբերի 15-ին հյուրընկալել էին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամական խմբի նախագահ, Ֆրանկոֆոնիայի պառլամենտական ասամբլեայում Ֆրանսիայի պատվիրակության անդամ Ժակ Մարիլոսյանին եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ՝ Ժուլիեն Ռավիերին եւ Կամիլ Գալիարդ-Մինիերին: Այցի ընթացքում պատգամավորները շրջեցին ցուցասրահով, ուսումնասիրեցին ներկայացված տեսականին ու ոգեւորությամբ փաստեցին, որ Renault Group-ի գործունեությունը Հայաստանում բիզնեսի լավագույն օրինակներից է, իսկ ցուցասրահը ոչ միայն չի զիջում ֆրանսիականին, այլեւ իր պատվավոր տեղը կարող է զբաղեցնել եվրոպական ցանկացած ցուցասրահի կողքին: Պատգամավորները բարձր գնահատեցին Renault Group-ի ներդրումը` հայ-ֆրանսիական բիզնես համագործակցության մեջ` Renault Group-ի համասեփականատեր եւ Ֆրանսիա-Հայաստան ԱԱՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շախմուրադյանին պարգեւատրելով Ֆրանսիայի Ազգային ժողովի մեդալով` Հայաստանում ֆրանսիական բիզնեսի առաջխաղացմանը նպաստելու համար:

«Մենք այսօր այստեղ ենք` Reanult Group-ում, քանի որ կարծում ենք` Հայաստանի համար շատ կարեւոր է տնտեսական զարգացումը: Իսկ սրահի մասին կարող եմ ասել, որ այն լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին. այստեղ մենք, ասես, տանը լինենք: Սա նաեւ խոսում է բարձրորակ սպասարկման մասին: Ցուցադրված են «Ռենոյի» լավագույն մոդելները, ինչը շատ լավ է, ինչպես կոմերցիոն տեսանկյունից, այնպես էլ` առօրյա կյանքի համար: Այս ավտոմեքենաները կարող են հրաշալի ծառայել որպես տրանսպորտի միջոց, դրանք շատ տարածված են Ֆրանսիայում»,-News.am-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ պատգամավոր Ժակ Մարիլոսյանը՝ հավելելով, որ կարեւոր է հասկանալ նաեւ, թե ինչ խնդիրների առջեւ են այսօր կանգնած հայ ձեռնարկատերերը. «Հասկացանք, որ Ֆրանսիայում մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք Էլեկտրամոբիլների կիրառման վրա, եւ կարեւոր է, որ Հայաստանում էլ լինի այդ անցումը, իսկ «Ռենոն» նաեւ նման մոդելներ ունի»: Ժ․Մարիլոսյանը շեշտեց, որ ինքը միշտ է եղել «Ռենո» բրենդի սիրահար. «Ես տարբեր մոդելների մեքենաներ եմ ունեցել, ու լավագույն տարբերակն ինձ համար «Renault Express»-ն է, քանի որ երբ դու մեծ ընտանիք ունես, քեզ անհրաժետ է մեծ տարածք ու հարմարավետություն, իսկ ես ու կինս ունենք երկվորյակներ, եւ մեզ, իսկապես, անհրաժեշտ է մեծ սրահով ավտոմեքենա` ամեն ինչ այնտեղ տեղավորելու համար` անգամ հեծանիվներն ու երեխաների մահճակալները»:

Ժուլիեն Ռավիերը նկատեց` ֆրանսիական բրենդը Հայաստանում ներկայացված է ամենաբարձր մակարդակով, ինչն իր խոսքով՝ Կարեն եւ Աշոտ Շախմուրադյանների կատարած մեծ աշխատանքի ու նվիրումի արդյունքն է.

«Ուրախալի է, որ տեսնում ենք այնպիսի ձեռնարկատերերի, ինչպիսիք են Կարենը եւ Աշոտը, որոնք այսքան հրաշալի ներկայացնում են ֆրանսիական բրենդը: Մեզ համար սա շատ կարեւոր է, ահա թե ինչու մեր խմբի նախագահը որոշեց նրանց պարգեւատրել մեդալով: Մենք շատ տպավորված ենք ու ուզում ենք քաջալերել նմանօրինակ գործունեությունը»,-նշեց նա։

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները Հայաստան կատարած այցի շրջանակում ունեցել են պետական մակարդակի հանդիպումներ, քննարկել Covid19-ով ու պատերազմով պայմանավորված խնդիրներն ու հնարավոր լուծումները: Ինչ վերաբերում է Renaul Group-ին, նշենք, որ ընկերությունն ունի շուրջ 16 տարվա պատմություն. այն հիմնադրվել է 2005 թ-ին, ու տարիներ շարունակ հայ սպառողին է ներկայացնում որակյալ ու հարմարավետ փոխադրամիջոցներ: Ընկերությանը պատկանող Renault եւ LADA ավտոսրահները գտնվում են Աճառյան 42 հասցեում:

Leave A Reply

Your email address will not be published.