«Սևան» — «Ալաշկերտ» հանդիպումը տեղի չունեցավ

0

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ նոյեմբերի 17-ին նշանակված «Սևան» — «Ալաշկերտ» հանդիպումը տեղի չի ունեցել՝ «Սևան» թիմի` հանդիպման մարզադաշտ չժամանելու պատճառով:

Համաձայն ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 17-րդ հոդվածի 3-րդ կետի՝ եթե թիմը խաղասկզբից 60 րոպե առաջ մարզադաշտ չի ժամանել և ուշացման պատճառների մասին խաղի պատվիրակին չի տեղեկացրել, ապա համարվում է խաղին չներկայացած, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հանդիպման մրցավարը և ՀՖՖ պատվիրակն արձանագրել են տեղի ունեցածը: ՀՖՖ Կարգապահական կոմիտե ներկայացվել է միջնորդություն:

Ավելի վաղ  «Սևանը» պաշտոնապես հայտարարել էր, որ չի ներկայանալու 14։00-ին նշանակված խաղին։

«Պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

Leave A Reply

Your email address will not be published.