Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի գլխավոր ախտանշանները. Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել

0

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը խիստ վտանգավոր հիվանդություն է, այդ թվում այն պատճառով, որ դրա առկայության մասին պացիենտները հաճախ իմանում են չափազանց ուշ, երբ նրանց օգնելն այլեւս գրեթե անհնար է։

Ի՞նչ ախտանշաններից կարելի է կասկածել այդ հիվանդության մասին։ Այս մասին իրենց կարծիքն են հայտնել Cancer Research UK բարեգործական կազմակերպության մասնագետները։

Ինչպես տեղեկացնում է Express պարբերականը, ինսուլինոմները (բարորակ եւ չարորակ ուռուցքներ ենթաստամոքսային գեղձի բջիջներից) ազդում են արյան մեջ ինսուլինի մակարդակի վրա եւ առաջ բերում քրտնոտություն, անհանգստության զգացողություն եւ գլխապտույտ։ Երբեմն պացիենտը կարող է ուշաթափվել առանց տեսանելի պատճառների։

Քաղցկեղի աճին եւ տարածմանը զուգընթաց՝ կարող են ի հայտ գալ նաեւ ախտանշաններ ամբողջ օրգանիզմում։ Այսպես, պացիենտը սկսում է կորցնել քաշը, ախորժակը, ավելանում է շաքարի մակարդակն արյան մեջ, նա ընդհանուր թուլություն է զգում, որի պատճառները դժվար է բացատրել։

Leave A Reply

Your email address will not be published.