Ալվարո Մորատա․ Անհավանական զգացողություններ ունեմ

0

Իսպանիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է հաղթանակը շվեդների նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում։ Մորատան դարձել է հաղթական գոլի հեղինակ՝ Իսպանիային պարգեւելով եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։

«Անհավանական զգացողություններ ունեմ։ Այսքան համառ աշխատանք ենք կատարել այս նպատակին հասնելու համար։ Ունեցել ենք անհաջող հանդիպումներ, բայց միասին հաղթահարեցինք այս արգելքը։ Իսպանիան պետք է լինի բոլոր եզրափակիչ մրցաշարերում։

Բոլոր հանդիպումներն էլ բարդ էին։ Ամբողջ թիմը տարավ ծանր աշխատանք եւ լավ պաշտպանվեց»,- Մորատայի խոսքը մեջբերում է Marca-ն։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, վերջին տուր

B խումբ

Իսպանիա — Շվեդիա՝ 1։0 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 86

Հունաստան — Կոսովո՝ 1։1

Գեորգիոս Մասուրաս, 44 — Ամիր Ռահմանի, 76

Leave A Reply

Your email address will not be published.