«Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ տղա»․ Նունե Եսայանի շնորհավորանքը որդուն (ֆոտո)

0

Երգչուհի Նունե Եսայանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերվծ է որդու՝ Հենրիի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին եւ նրա որդին ջերմ գրկախառնված են։ Երգչուհին կրում է բաց վարդագույն երանգի, երկարափեշ երեկոյան զգեստ։ Նրա մազերն արձակված են, վառ շպարով է։ «Ծնունդդ շնորհավոր, իմ մեծ տղա», — հրապարակմանը կից գրել է երգչուհին։ Նր հետեւորդները միացել են շնորհավորանքներին եւ բազում դրական խոսքեր ուղղել երգչուհու որդուն։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր մուգ երանգի բլուզ, գոտկատեղը բարձր, լայն տաբատ, բարձրակրունկներ, իսկ կերպարն ամբողջական էր դարձրել գոտին։ Նունե Եսայանն արձակել էր ալիքավոր հարդարված մազերը, ընտրել նուրբ շպար։ Հրապարակմանը կից հետեւորդները հաճոյախոսություններ էին ւղղել․ «Ինչպես միշտ հիասքանչ»։

Leave A Reply

Your email address will not be published.