Հայաստանի ներկայացուցիչը՝ «Միլան» — «Պորտու» խաղի մրցավարների տեսուչ
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի B խմբի չորրորդ տուրի «Միլան» (Իտալիա) — «Պորտու» (Պորտուգալիա) հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
«Միլան» — «Պորտու» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։