Աստղիկ Սաֆարյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից

0

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Աստղիկը սեւ զգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի բաճկոնի հետ։ Աստղիկն արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են ոճանին աքսեսուարները՝ պայուսակ, արեւային ակնոց։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աստղիկը սեւ բլուզ էր կրում, որը համադրել էր կանաչ շրջազգեստի հետ։ Երգչուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջական էին դարձրել զարդերը։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին ուղղել։

Leave A Reply

Your email address will not be published.