2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա

0

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա։

«Ջրային պետական կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորություն, այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ առաջիկա 10 տարվա համար կունենանք կայուն գնային քաղաքականություն», — ասել է Գարեգին Բաղրամյանը և ենթադրել, որ սակագնի որոշակի բարձրացումը կայուն կմնա 10 տարվա ընթացքում։

«Բարձրացման հայտը եղել է 43 դրամ, գործող 180-ի նկատմամբ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի մրցույթով հաղթած բազիսային գինը 2022 թվականի համար արդեն 214 դրամ էր։ Մենք հիմա վերցնում ենք 214 դրամը և վրան ավելացնում այդ ճշգրտման գործակիցները», — ասել է ՀԾԿՀ նախագահը՝ հավելելով, որ բարձրացումը լինելու է հունվարի 1-ից։

Leave A Reply

Your email address will not be published.