Ընտանեկան կադրեր. Արամեի ու կնոջ ջերմ գրկախառնությունը
Երգիչ Արամեն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում նա պատկերված է կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված է։ Արամեն լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ Աննա Թովմասյանը հրապարակային շնորհավորել էր ամուսնուն։ «Ծնունդդ շնորհավոր, սեր իմ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, մեր ընտանիքի համար։ Առողջ եղիր։ Մենք քեզ շատ ենք սիրում», — ընտանեկան հրապարակմանը կից գրել էր Աննան։