Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը կշարունակվի
Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատավարությունը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, նախավերջին նիստին Արմեն Գեւորգյանի փաստաբանների փոփոխություն տեղի ունեցավ: Այժմ նրա շահերը կներկայացնեն փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաեւը եւ Լուսինե Սահակյանը (մասով, որը վերաբերում է բացառապես կաշառակերության եւ փողերի լվացման ներկայիս մեղադրանքներին):
Դատավոր Աննա Դանիբեկյանը մեկ շաբաթով հետաձգեց նիստը՝ փաստաբաններին գործի նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու համար: Ապա նիստը հետաձգվեց եւս մեկ շաբաթով: Սակայն փաստաբան Սահակյանը նշեց, որ աշխարհում հազիվ թե գտնվի այնպիսի մարդ, ով կարողանա այդքան կարճ ժամանակում ծանոթանալ գործի 128 հատորներին: