«Ով աղջիկ բալիկի մայրիկ է գիտի՝ դա ինչ երջանկություն է». Աննա Դովլաթյանը՝ դստեր հետ

0

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադերում Աննա Դովլաթյանը պատկերված է իր ու դերասան Դավիթ Աղաջանյանի դստեր՝ Կարինայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել է․ «Ով աղջիկ բալիկի մայրիկ է գիտի՝ դա ինչ երջանկություն է»:

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին ուղղել նրան․ «Հմայիչ ու տաղանդավոր»։

Leave A Reply

Your email address will not be published.