ՄԻԵԴ-ի մեծ պալատը մերժել է բլոգեր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը

0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը՝ 5 դատավորներով, մերժել Ադրբեջանի վերաքննիչ բողոքը «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճռի դեմ։ Մեծ պալատի որոշման մասին հաղորդագրությունը տարածվել է հոկտեմբերի 11-ին։

Այսպիսով՝ ուժի մեջ է մտել Լապշինի գործով ՄԻԵԴ-ի մայիսի 20-ի որոշումը, որով արձանագրվել էր Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումները։ Նշենք, որ Լապշինը դիմել էր ՄԻԵԴ՝ իր նկատմամբ Բաքվի բանտում սպանության փորձ կատարելու և դաժան կտտանքներ իրականացնելու մեղադրանքով: Խախտումներն արձանագրելով ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է Լապշինին վճարել 30.000 եվրո փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ գործ էր հարուցել՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։ Վերջինս ձերբակալվեց Բելառուսում 2017 թվականին հունվարին ու արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ բանտում նրա նկատմամբ բանտում մահափորձ է տեղի ունեցել։

2017 թվականի հուլիսի 20-ին Լապշինն Ադրբեջանում դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման։ Միջազգային ճնշումներից հետո 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհեց։

Leave A Reply

Your email address will not be published.