Ուժեղ ու հմայիչ. հայտնի հայուհիները՝ աշնանային ամենապահանջված թրենդով (ֆոտո)

0

Աշունը Հայաստանում, կարծես, սովորականից շուտ թեւակոխեց իր ցրտաշունչ փուլը, սակայն դա բնավ չպետք է խանգարի նորաձեւության սիրահարներին, մանավանդ, որ ամենաթրենդային պիջակները շարունակում են մնալ կանացի զգեստապահարանի ամենապահանջված հագուստը: Եթե տղամարդկանց պիջակը հաղորդում է կոկիկ, էլեգանտ ու հմայիչ տեսք, ապա կանանց այն այս ամենի հետ մեկտեղ դարձնում է նաեւ ուժեղ ու շատ թրենդային:

Ինչպես NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել է դիզայներ Թերեզա Ղարաբաղցյանը՝ պիջակներն այս աշնան գլխավոր «must have»-ն են: Նրա խոսքով՝ առաջ եկած ուսերը, լայն թեւքերը, գոտիները, առհասարակ, տղամարդու զգեստապահարանը կնոջ ներկայացմամբ շարունակում է մնալ թրենդային՝ ստեղծելով ուժեղ կնոջ կերպար:

Ի դեպ, պիջակները կարելի է համադրել ոչ միայն միագույն կամ համապատասան այլ երանգի դասական տաբատների, այլեւ՝ ջինսերի, զգեստների եւ կիսատաբատների հետ: Դրանք կարելի է կրել ե´ւ բարձրակրունկներով, ե´ւ սպորտային ոճի «կոպիտ» կոշիկներով:

Պիջակներն այսօր զարդարում են հայտնիներից շատերի զգեստապահարանները: Ներկայացնում ենք հայտնի հայուհիներից մի քանիսին, որոնք եւս նախընտրում են կրել նորաձեւ միջակներ:

Leave A Reply

Your email address will not be published.