Վլադիմիր Մաշկովը հրաժարվել է պետական դումայի պատգամավորի մանդատից

0

Ռուս դերասան Վլադիմիր Մաշկովը հրաժարվել է տեղ զբաղեցնել պետական դումայում, որը նրան բաժին էր հասել ընտրությունների արդյունքներով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Մաշկովն առաջադրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից եւ սեպտեմբերի 19-ին բացել է կուսակցական միջոցառումը, որը նվիրված էր ընտրությունների արդյունքներին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրա մանդատը կփոխացի Պուշկինի անվան պետական թանգարանի տնօրեն Եվգենի Բոգատիրեւին։

Հոկտեմների 4-ին հայտնի էր դարձել ԿԸՀ-ի՝ ազգերի պետական թատրոնի տնօրեն Մարիա Ռեւյակինայի մանդատը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մաշկովին փոխացելու մտադրության մասին։ Նախքան այդ հաղորդվում էր, որ դերասանն ընտրությունների արդյունքով մանդատ չի ստացել։ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունում աղբյուրը հայտնել էր, որ «հերթը Վլադիմիր Լվովիչին չի հասնում»։

Leave A Reply

Your email address will not be published.