Ռիո Ֆերդինանդը նշել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին

0

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է համարում «Լիվերպուլի» եգիտպացի հարձակվող Մոհամեդ Սալահին։

«Հիմա Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողը Մոհամեդ Սալահն է։ Ես ցավ եմ զգում, երբ այդպիսի բան եմ ասում «Լիվերպուլի» խաղացողի մասին։

Սալահը խփում է գոլեր, որոնք օգնում են «Լիվերպուլին» հաղթել Պրեմիեր լիգայում եւ Չեմպիոնների լիգայում»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Liverpool Echo-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Սալահը «Լիվերպուլի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.