Հայկոյին բոլորս էինք սիրում. դրա համար է ափսոսանքին միախառնված ցավը մեծ. Գոռ Աբրահամյան

0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Միջինը ամեն ժամ 1-2 մեր հայրենակից է մահանում covid 19-ի հետևանքով. այդ թվում՝ տաղանդավոր, այս երկրին ու ժողովրդին պիտանի, արդյունք ստեղծող անհատներ:

Հայկոյին բոլորս էինք սիրում. դրա համար է ափսոսանքին միախառնված ցավը մեծ:

Մյուսների մահը համեմատաբար հեռու է թվում, օտար, արդեն ինչ-որ տեղ՝ բնական դարձած… մինչև ողբերգությունը չի հասնում քեզ ու քո անմիջական շրջապատին:

Մեր համատարած անպատասխանատվության, գավառամտության, անգրագիտության և մակերեսայնության հետևանքներն են:

Սա է իրական աղետը…

Երբ ենք լրջանալու…..»:

Հիշեցնենք, որ 44 տարեկան հասակում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոն։

Leave A Reply

Your email address will not be published.