Պոչետինո. Այսպիսի հաղթանակներն օգնում են դառնալ ավելի լավը
Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում «Մեցի» նկատմամբ արտագնա հաղթանակը տարավ 2։1 հաշվով։
«Շատ լավ է, որ մենք հաղթեցինք, քանի որ երբ հաղթում ես, միշտ ավելի հեշտ է աշխատել: Կարծում եմ՝ լավ էինք խաղում հանդիպման հենց սկզբից, սակայն հետո մի քիչ նվազեցրինք տեմպը: Հրաշալի է, որ թիմը պայքարեց մինչև վերջ և ցուցադրեց թիմային ոգի ու բնավորություն:
Թիմի համար կարևոր է կառուցել առանձնահատուկ ինչ-որ բան ու ավելացնել: Այսպիսի հաղթանակներն օգնում են դառնալ ավելի լավը, զարգանալ ու կառուցել այն, ինչ մենք ցանկանում ենք»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի կազմում դուբլի հեղինակ էր դարձել մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին, որն առաջին գոլը խփել էր 5-րդ րոպեին, իսկ հաղթականը՝ ավելացված 5-րդ րոպեին։