Նիկոլ Ռիչին իր ծննդյան օրը պատահաբար այրել է իրեն (վիդեո)

0

Ամերիկացի դերասանուհի, մոդել եւ դիզայներ Նիկոլ Ռիչին պատահականորեն իրեն այրել է իր ծննդյան օրը։ Նա տեսանյութը հրապարակել է Ինստագրամյան էջում։

Միջադեպը տեղի է ունեցել դերասանուհու 40-ամյակի օրը։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Նիկոլը փչում տորթի մոմերն ու պատահաբար այրում արձակած մազերը։ «Դե ինչ, առայժմ 40-ը կրակոտ է»,- հրապարակումը, որը հարյուր հազարավոր մեկնաբանություններ ունի, մակագրել է դերասանուհին։

Հոլովակը ծիծաղեցրել է Ռիչիի հետեւորդներին։

«Շնորհավոր ծնունդդ։ Զարմանացած չեմ, որ հենց դա է տեղի ունեցել քեզ հետ», «Վախեցա, հույս ունեմ՝ քեզ հետ ամեն ինչ կարգին է», «Պարզապես լեգենդ, բարձրաձայն ծիծաղում եմ», «Ամաչում եմ, բայց շատ ծիծաղելի է, շնորհավոր ծնունդդ», «Դե ինչ, լավ տոն է»,- գրել են երկրպագուները։

Leave A Reply

Your email address will not be published.