ԱԱԾ հայտարարությունը չի բխում մեր անվտանգության շահերից, անատամ է, իշխանությունները ոչինչ չեն բացատրում․ Արծվիկ Մինասյան

0

Նախորդ օրերին մենք ականատես եղանք ադրբեջանական ԶՈՒ-ի հերթական ապօրինի գործողություններին և մեր իշխանությունների, ցավոք, կրավորական ու ոչ մի բացատրություն չտվող կեցվածքին։ Ընդ որում, ԱԱԾ հայտարարությունը ոչ միայն չի բխում մեր անվտանգության շահերից, այլև անատամ է և ոչինչ չասող, ԱԺ նիստին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի կողմից ոստիկանական կետ տեղադրելու փաստին։ 

Մինասյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է անպայման որևէ ձևաչափով քննարկում կազմակերպել խնդրի շուրջ։

«Պետք է կարողանանք հավուր պատշաճի հասկանալ՝ ինչ է կատարվում, հատկապես, որ ԱԱԾ հայտարարությունն արդեն ամբողջական օգտագործում է ադրբեջանական տերմինաբանություն», — նշեց նա։

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ նշվում էր․ «Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։

Leave A Reply

Your email address will not be published.