Նեյմարը տարեկան լրացուցիչ 6.5 միլիոն եվրո է ստանում ՊՍԺ-ից

0

Բրազիլացի հարձակվող Նեյմարը ֆրանսիական ՊՍժ-ում ստանում է մեծ բոնուսներ, հայտնում է Marca-ն:

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ նա պետք է լինի ճշտապահ, քաղաքավարի և ջերմ վարք դրսևորի երկրպագուների հետ շփումներում։ Դրա համար հարձակվողը ստանում է տարեկան 6.5 միլիոն եվրո բոնուս:

Պայմանագրով Նեյմարն իրավունք չունի հրապարակայնորեն քննադատել ակումբի ղեկավարության որոշումները, ինչպես նաև պետք է երկրպագուներին ողջունի խաղից առաջ ու հետո: Նա նաև պետք է խուսափի ՊՍԺ-ի աշխատակիցների հասցեին բացասական հայտարարություններից:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականի ամռանը կատալոնական «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց: Այս տարվա մայիսին նա փարիզյան ակումբի հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:

Leave A Reply

Your email address will not be published.