Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի եզրափակիչ թրեյլերը
Հրապարակվել է 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի՝ «Մահանալու ժամանակը չէ»-ի եզրափակիչ թրեյլերը։ Վերջին մեկուսկես տարվա ընթացքում ժապավենի պրեմիերան մի քանի անգամ հետաձգվել է, եւ այժմ հանդիսատեսը Դենիել Քրեյգի վերջին անգամ կարող է տեսնել Բոնդի դերում։
Ըստ սյուժեի՝ Ջեյմս Բոնդը թողնում է ծառայությունն ու մեկնում Ճամայկա, սակայն նրան կրկին խնդրում են օգնել բռնել վտանգավոր հանցագործի։ Գործակալը պետք է ազատի գիտնականի, որին հակահերոսն առեւանգել է տեխնոլոգիական զենքի ստեղծման համար, որը կարող է աշխարհը քաոսի մեջ ներքաշել։
Ժապավենի ռեժիսորը Քերի Ֆուկունագան է, որը հայտնի է «Իսկական խուզարկու» սերիալի աշխատանքով։ Նոր ֆիլմում գլխավոր դերը կատարում է Դենիել Քրեյգը։ Ժապավենում խաղում են նաեւ Քրիստոֆ Վալցը, Լեա Սեյդուն, Անա դե Արմասը, Բեն Ուիշոուն եւ Ռեյֆ Ֆայնսը։