Ադրբեջանն ակնհայտ մարտահրավեր է նետում առանց այն էլ բավականին փխրուն տարածաշրջանային կայութնությանը․ Տաթևիկ Հայրապետյան

0

Ադրբեջանի նախագահը բավականին սպառնալից տոնով խոսում է այն մասին , որ եթե Հայաստանը չգնա խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա կարող է առերեսվել նոր պատերազմի հետ։Այս մասին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Կարծում եմ, որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը շատ հեռու է իրական խաղաղությունից , որին ձգտում են բոլոր ժողովուրդներն ու մարդիկ։ Ադրբեջանի նախագահը խաղաղություն ասելով պատկերացնում է ռազմավարի պուրակներ, ակնհայտ տարածքային հավակնություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Ադրբեջանի ԱԺ-ն ակնհայտորեն տարածքային հավակնություններ է  ներկայացնում Սյունիքի մարզի նկատմամբ և փոխխոսնակի մակարդակով անվանում դա «ադրբեջանական հող», որտեղ իրենք պետք է վերադառնան։ Եվ, ահա, այս թեզերով և գործելաոճով, երբ ՀՀ սուվերեն տարածք են ներթափանցել ադրբեջանական զորքեր Ադրբեջանի նախագահը խոսում է խաղաղության մասին»։ 

Ըստ Հայրապետյանի՝ սա խոսույթ չէ խաղաղության մասին , սա խոսույթ է լարվածության նոր օջախների ստեղծման մասին, սրանով Ադրբեջանն ակնհայտ մարտահրավեր է նետում առանց այն էլ բավականին փխրուն տարածաշրջանային կայութնությանը։ Եվ այս ամենը ստանում է Անկարայի բացարձակ աջակցությունը։

«Կխնդրեմ, մեր միջազգային գործընկերներին, որևէ կերպ տուրք չգնալ Ալիևի քարոզչությանը, չանել գործողություններ և չհնչեցնել տեքստեր, որոնք կարող են արդարացնել պատերազմը և ագրեսիան։ Սա սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդին, այլև ընդհանրապես համայն քաղաքակիրթ հանրությանը»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը։ 

Leave A Reply

Your email address will not be published.