Մեր ժողովուրդը կարող է կորցնել իր պետականությունը և լուծարվել։ Դա անթույլատրելի է․ Արա Աբրամյան

0

Արա Աբրամյան. Հասկանալով շարունակվող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների էությունը, գնահատելով կատարվածը` ես գիտակցում եմ, որ այսօր ես պարզապես պետք է օգտագործեմ իմ փորձը, ռեսուրսներն ու կապերը, իմ կարողությունները` օգնելու Հայաստանին և Արցախին դուրս գալ այս իրավիճակից: Ավելի քան քսան տարի ես իրականացնում եմ տնտեսական, հումանիտար և բարեգործական ծրագրեր Հայաստանում և Արցախում: Բայց հիմա սխալ կլինի սահմանափակվել միայն օգնություն տրամադրելով: Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է: Մեր ժողովուրդը կարող է կորցնել իր պետականությունը և լուծարվել։ Դա անթույլատրելի է: Այս իրավիճակում ոչ միայն ես, այլև աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերը պարտավոր են մասնակցել ընտրություններին ՝ անկախ նրանից, թե ինչ ձևաչափով: Դա պետք է արվի, որպեսզի թույլ չտրվի խաբեբաներին և դեմագոգներին կրկին մոլորության մեջ գցել մեր ժողովրդին։ Թույլ չտրվի նրանց զավթել իշխանությունը և մեր պետության և ժողովրդի համար կործանարար քաղաքականությունը:

Leave A Reply

Your email address will not be published.