Լարված իրավիճակ է, բայց այս պահին դիրքային փոփոխություններ չկան. Գեղամասարի համայնքապետ

0

Կութում լարված իրավիճակ է: Այս պահին կրակոցների ինտենսիվություն չկա, սակայն գերեվարվածների հետ  կապված վտանգավորության ու լարվածության ամենաբարձր աստիճանն է: Այս մասին հայտնում  է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը:

Նրա խոսքով՝ կրակոցները սկսվել են  գիշերը, գերի են վերցրել տղաներին որից հետո կրակոցները դադարել են  իսկ առավոտյան ՝ վերսկսվել: 

«Փոխհրաձգություն է եղել, սակայն այս պահին դիրքային փոփոխություններ չկան»,- ասում է համայնքապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ, պատասխանել բնակիչների հարցերին:

Leave A Reply

Your email address will not be published.