Լարված իրավիճակ է, բայց այս պահին դիրքային փոփոխություններ չկան. Գեղամասարի համայնքապետ
Կութում լարված իրավիճակ է: Այս պահին կրակոցների ինտենսիվություն չկա, սակայն գերեվարվածների հետ կապված վտանգավորության ու լարվածության ամենաբարձր աստիճանն է: Այս մասին հայտնում է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը:
Նրա խոսքով՝ կրակոցները սկսվել են գիշերը, գերի են վերցրել տղաներին որից հետո կրակոցները դադարել են իսկ առավոտյան ՝ վերսկսվել:
«Փոխհրաձգություն է եղել, սակայն այս պահին դիրքային փոփոխություններ չկան»,- ասում է համայնքապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ, պատասխանել բնակիչների հարցերին: