Բադասյանը՝ նախագծով առաջարկվող վարչական և քրեական պատասխանատվության մասին

0

ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օերնքում փոփոխություններ ևլրացումներ կատարելու մաիսն և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար  Ռուսատամ Բադասյանը տեղեկացրեց, որ վերը նշված փաթեթով հերթական նախաձեռնությունն է հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված, հերթական գործողությունը որով իրական պայմաններ են ստեղծվում իրական շահառուների բացահայտման առումով։

«Կատարել ենք էական փոփոխություններ հաշվի առնելով, որ առկա օրենսդրական կարգավորումներում օգտագործվում են միաժամանակ երկու՝ իրական սեփականատեր և իրական շահառու տերմինները, մենք միասնական  ինստիտուտի ներդրմամբ  նաև տերմինաբանական փոփոխություններ ենք կատարում ապահովելով նշված երևույթների միասնական ընկալումն օրենսդրության մակարդակում։ Իրական սեփականատերի բացահայտման գործող օրենսդրությունը նախատեսում է նշված պարտականությունից ազատում իրավաբանական անձանց համար, որոնց թողարկած արժեթղթերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսանում , ինչը չի բխում միջազգային չափանիշներից»- ասաց Բադասյանը։ 

Վերջինիս տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է, որ իրավաբանական անձն ազատվի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի լրացումից միայն մասնակի, եթե վերջինս կամ դրան վերահոսող այլ իրավաբանական անձի բաժնետոմսերը ցուցակված են իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներ ունեցող ֆոնդային բորսայում։ Գործող օրենսդրությունը չի նախատեսում պետական ռեգիստր ներկայացված տվյալների ստուգման արդյունավետ մեխանիզմներ, որոնք կարևոր են դրանց արժանահավատության ապահովման համար։

«Հաշվի առնելով նշվածը նախագիծն առաջարկում է նխատեսել տվյալների նախնական և ընթացիկ ստուգում, գործակալության նախաձեռնությամբ կամ անճշտությունների վերաբերյալ այլ մարմինների ծանութցումների հիման վրա։ Առաջարկվում է նաև նախատեսել իրավաբանական անձի պարտականությունն առնվազն տարին մեկ անգամ իրականացնելու պատշաճ ուսումնասիրություն իր իսկ իրական շահառուներին բացահայտելու նպատակով փաստաթղթավորելով գործընթացը։ Աաջարկվում է նախատեսել վարչական և քրեական պատասխանատվություն իրական շահառուների  բացահայտման օրենսդրությունը խախտելու համար, ինչը կիրառելի կլինի անկախ իրավաբանական անձի գործունեության ոլորտից»-հավելեց Բադասյանը։ 

Leave A Reply

Your email address will not be published.