«Թուլացած Հայաստանը ապակայունացման գործոն է տարածաշրջանում»․ քաղաքագետ

0

ՀՀ-ն մի քանի օր առաջ դիմել է ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար, և հայտնլ, որ կա ռազմական ագրեսիայի սպառնալիք։ ՀԱՊԿ-ն գրեթե ամեն օր հայտարարությամբ է հանդս գալիս, ամեն օր ՀՀ վարչապետի ԺՊ նիկոլ Փաշինյանը և ԱԳՆ նախարարի ԺՊ Արա Այվազյանը հեռախոսազրույցներ և քննարկումներ են ունենում կազմակերպության անդամ երկրների ղեկավարների և ԱԳՆ ներկայացուցիչների հետ, սակայն թշնամու զորքը դեռ ՀՀ սուվերեն տարածքում է։ Քաղաքական ի՞նչ իրավիճակ է, բանակցություններն ի՞նչ արդյունք են տալիս․ այս և այլ հարցերի շուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ։

— Պարո՛ն Բադալյան, ՀՀ-ն մի քանի օր է՝ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովի և ադրբեջանցիների միջև բանակցությունները շարունակվում են, սակայն սահմանին էական փոփոխություններ չկա։ Ի՞նչն է պատճառը, որտե՞ղ և ո՞վ է թերանում։

— Եթե Հայաստանի իշխանությունները չեն ուզում պաշտպանել Սյունիքն ադրբեջանցիներից, պետք չէ սպասել, որ Ղրխստանի, Բելառուսի, Տաջիկստանի զինվորները կգան Սյունիքը պաշտպանելու։ Դա լուրջ մոտեցում չէ՝ հատկապես այն դեպքում, երբ այդ երկրներն ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, քան Հայաստանի։ Այս իրավիճակում ՀԱՊԿ-ը որևիցե լուրջ ձևով չի կարող արձագանքել։

— Այս իրավիճակում ի՞նչ գործողություններ պետք իրականացնի ՀԱՊԿ-ը։ Չէ՞ որ հայտարարում է, որ պատասխանատվությունից չի խուսափելու, իր գործառույթներն իրականացնելու է ամբողջությամբ։

— Խնդիրն այն չէ, թե ինչ պետք է անի ՀԱՊԿ-ը։ Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանի իշխանությունը։ Երբ որ ՀՀ-ն ցույց տա, որ ինքը սյուբեկտ է, որի իշխանությունը ցույց տա, որ ինքը նպատակ ունի պայքարելու Սյունիք ներխուժած ադրբեջանցիների դեմ և ոչ միայն նպատակ ունի, այլև իրականացնի այդ պայքարը, այդ դեպքում ՀԱՊԿ-ից արձագանք կստանանք։ Քանի դեռ ՀՀ-ն որևիցե ռազմական գործողություն չի իրավանացնում, զրոյական հարաբերություններ ունի ՀԱՊԿ-ի այլ անդամների հետ, բացի Ռուսաստանից, ՀԱՊԿ-ը ոչ մի բան չի անելու՝ բացի հայտարարությունները։ Ավելին մի սպասեք։

— Իրավիճակը հարթելու երկու ճանապարհ կար՝ բանակցել կամ գնալ ռազմական բախման։ Վերջին տարբերակը հենց Ռուսաստանը բացառեց՝ Պեսկովը հայտարարեց, որ հարցը բացառապես պետք լուծվի բանակցությունների միջոցով։ Իսկ ի՞նչ են տալիս այդ բանակցություները։

— Բանակցությունների արդյունքը երկրի հզորության հետ է կապված, եթե դու զրոյական հզորություն ունես, բանակցությունները ոչինչ չեն տալու՝ ընդամենը Ռուսարտանի միջամտությամբ կարող են մի փոքր հետ գալ, ինչը որ եղել է։ Պատերազմի ավատից հետո, ՀՀ իշխանությունը երկրի հզորությանն ուղղված որևէ բան չի արել, միջազգային սուբյեկտ դառնալու ուղղությամբ ոչ մի գարծողություն չի արել։ Բանակցությունների արդյունքը լինելու այն, ինչ կհաջողի Մուրադովին։

— Ադրբեջանը ՀՀ սահման մուտք գործելիս գիտակցել է, որ ներխուժում է ՀԱՊԿ տարածք և սա նաև ոտնձգություն է Ռուսաստանի դաշնակից պետության դեմ։ Եթե չհաջողվի վերականգնել ՀՀ սուվերեն տարածքային ամբողջականությունը, որպես ռազմաքազաքական կառույց կասկածի տակ կդրվի՞ ՀԱՊԿ-ի դերը։ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կշարունակի՞ նույնը մնալ։

— ՀԱՊԿ-ը չի վերադարձնելու Հայաստանի հողերը, ՀԱՊԿ-ը ոչինչ չի անելու, քանի դեռ Հայաստանի իշխանությունը ոչինչ չի արել։ ՀԱՊԿ-Ի մոտ հարցեր կան՝ միջուցե ՀՀ իշխանությանը ձեռնտու է, որ ադրբեջանցիները հարձակվեն։ Ռուաստանն էլ, որպես ռազմավարական դաշնակից, իր գործառույթն անում է, Մուրադովը բանակցում է։ Եթե հույս ունենք, որ ռուսական տանկերը կմտնեն Սյունիք, մոռացե՛ք, չի լինելու նման բան։

— Խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելը տարածաշրջանում անկայության չի բերի՞։

Ոչ՛, եթե ՀՀ-ն հզոր լինի, դա կլինի ամենամեծ կայունությունը։ Թուլության դեպքում հարևանների մոտ առաջանում է հարցերն ուժով լուծելու ցանկություն։ Երբ ՀՀ-ն թույլ է, Սյունիքի անվտանգության մասին սկսում է մտածել, ոչ միայն Ռուսաստանը այլ նաև Իրանը, ով պաշտոնական հայտարարություններով հայտնում է, որ ընդունելի չեն ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունը։ Այսինքն թուլացած Հայաստանը ապակայունացման գործոն է տարածաշրջանում։

 Vesti.am

Leave A Reply

Your email address will not be published.