Մայիսի վերջ կկայանա Պուտինի ու Լուկաշենկոյի հանդիպումը

0

Մայիսի վերջին պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, որի հիմնական թեման կլինի ինտեգրացիայի հետագա զարգացումը: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իսկապես, մենք չենք բացառում, որ նման հանդիպում տեղի ունենա մայիսի վերջին, – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, – Համենայնդեպս, այն նախապատրաստվում է, կառավարությունն աշխատում է նախորդ շփումների արդյունքների վրա հիմնված պետությունների ղեկավարների կողմից ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման վրա: Մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակում քննարկվել է նաև ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացումը»։

Leave A Reply

Your email address will not be published.