Վաղուց պետք է ռազմական դրություն հայտարարվեր. Թագուհի Թովմասյան

0

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը կարծում է, որ վաղուց պետք է ռազմական դրություն հայտարարվեր:

«Այն օրերին, երբ Հայաստանի սահմաններին որևէ ոտնձգություն չկար, ռազմական դրություն էր պահապնվում, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռը պահպաներ: Հիմա իրապես ՀՀ սահմանային անվտանգությունը վտանված է, բայց մենք ռազմական դրություն չենք հայտարարում: Տրամաբանությունը որևէ կերպ չեմ հասկանում», — լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Իսկ այս փուլում ընտրությունների մասին խոսելը պատգամավորն անբարոյականություն է համարում:

«Մենք երկիր ենք կորցնում, բայց գնում, ցուցակ ենք կազմում, քարոզարշավի ենք գնում: Ապահով մարզեր են գտնում, գնում, իրենց համար քարոզարշավ անում», — նշեց Թովմասյանը:

Leave A Reply

Your email address will not be published.