Կարևոր համաձայնագիր՝ ՌԴ Նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի և Հայաստանում Ռուսական Տարածաշրջանային Ակադեմիայի միջև

0

Սույն թվականաի ապրիլի 29-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ժողովրդական Տնտեսության և Պետական Կառավարման Ռուսական Ակադեմիայի (Российская академия народного хозяйства и государственной службы при Президенте РФ) և Հայաստանում Ռուսական Տարածաշրջանային ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը նախատեսում է համագործակցություն համատեղ հետազոտությունների իրականացում, կրթական ծրագրերի մշակում և իրագործում, տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև կրթության, գիտության և հետազոտության ոլորտում համատեղ նախագծերի իրականացում: Ստորագրված փաստաթղթով Հայաստանում Ռուսական Տարածաշրջանային Ակադեմիայի շրջանավարտները կարող են ստանալ երկկողմ համատեղ դիպլոմներ:

Leave A Reply

Your email address will not be published.