Փաշինյանը վերածվել է անտիփաշինյանի

0

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հեռանկարը նոր տուրբուլենտություն է մտցնում Հայաստանի ներքաղաքկան կյանքում: Ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ ընտրությունները բացառապես մեկ նպատակ ունեն՝ իմանալ ժողովրդի կարծիքը իր իշխանավարման վերաբերյալ, քանի որ հասարակության բոլոր սեգմենտները հնարավորություն են ունեցել դրա մասին կարծիք հայտնելու: Արդարացիորեն պետք է նշել, որ առայժմ արտահայտվածները միակարծիք են, որ Փաշինյանն ու իր թիմը ձախողել են ամեն ինչ՝ տնտեսական բարեփոխումներից մինչև դատաիրավական, ներքին քաղաքկանությունից մինչև արտաքին հարաբերություններ և դրան գումարած՝ խայտառակ պատերազմում կապիտուլյացիան, հազարավոր զոհերն ու գերիներն ու տխրահռչակ սահմանազատումը: Սակայն զավեշտալին այն է, որ Փաշինյանն անթաքույց հայտարարում է իր վարչապետ ընտրվելու մտադրության մասին, առանց հաշվի առնելու արդեն առկա կարծիքները և ապագա ընտրությունների արդյունքը, որովհետև ինքնանեշնչվել է, որ ժաղավուրդը դեռ վստահում է իրեն: Ի՞նչն է նրան այդպիսի վստահություն տալիս՝ իր ստատուսների տակ «qristos, prkich, purk» գրող ֆեյքերի բազմությո՞ւնը, սարսափահար «ուսապարկերի» հուսահատ թախա՞նձը, Էրդողան-Ալիև քիրվայությո՞ւնը, թե՞ վարչապետի պաշտոնակատար մնալով՝ վարչական ռեսուրսի կիրառումը: Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են, բայց ամենաէականն իշխանությունն ամեն գնով պահելու մոտիվացիան է: Արտահերթ ընտրությունները Փաշինյանին հարկավոր են ոչ թե ներքաղաքական լարվածությունը մեղմելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու, այլ սեփական իշխանությունը պահպանելու համար: Նա չի զղջում ոչնչի համար, չի ցավում մարդկային կուրուստների ու երկրի կործամնան համար և հուսալքված ժողովրդին հերթական անգամ փորձում է քաշել իր կեղտոտ խաղերի մեջ:

Այս ընթացքում շատ բան դեռ կփոխվի և արդեն փոխվում է: Մասնավորապես պայթում է նաև այն վերջին փուչիկը, իբր 2018-ի խորհրդարանական ընտրությունները ամենազատն ու արդարն էին Հայաստանի պատմության մեջ: Դրա մասին շատ են խոսել ընդդիմադիր գործիչները, երեկ դրա մասին խոսեց նաև Փաշինյանի քաղաքական կնքահարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա թեև 2018-ի ընտրությունները համարում է այն ժամանակվա համար իրավիճակի հանգուցալուծման միակ միջոցը, բայց դրանով չի հաստատում այդ ընտրությունների արդարությունը և «օրինակարգությունը»: Այսինքն Փաշինյանը ապագա քարոզարշավում նույնիսկ իր ժողովրդավար կերպարը չի կարողանալու ապացուցել: Եվ ուրեմն, նրան մնում է միայն ապօրինություններով ու վարչական ռեսուրսի կիրառմաբ հաղթել ընտրություններում, իսկ այդ մեթոդի դեմ ամենաշատն ինքն է «պայքարել» ժամանակին: Փաշինյանը վերածվել է անտիփաշինյանի:

Leave A Reply

Your email address will not be published.