Աղդամում ականի պայթյունից 3 ադրբեջանցի է մահացել
Ադրբեջանի երեք քաղաքացիներ մահացել են ականի պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Աղդամում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Գործակալությունը նշում է, որ նրանք փորձել էին շրջանցել իրենց իսկ զինվորականների անցակետը։
Քաղաքացիներից մեկը մահացել է տեղում, իսկ մյուս երկուսը հիվանդանոցում։