Պաշտոնական. Յուլիան Նագելսմանը կգլխավորի «Բավարիան» (ֆոտո)

0

Գերմանական «Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն այս մրցաշրջանի վերջում կգլխավորի Մյունխենի «Բավարիան», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

33-ամյա գերմանացի մասնագետը «Բավարիայի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով, այդ ընթացքում նա կվաստակի 25 միլիոն եվրո:

Յուլիան Նագելսմանը 2019 թվականից է գլխավորում «Լայպցիգը», իսկ դրանից առաջ աշխատում էր գերմանական «Հոֆենհայմում»:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի վերջում «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու է Հանս-Դիտեր Ֆլիկը, որն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Գերմանիայի ազգային հավաքականը: Գերմանացի մարզիչը «Բավարիան» գլխավորում է 2019թ․ նոյեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։


Leave A Reply

Your email address will not be published.