Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

0

Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի, 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն) և 316-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)»,–ասացին կոմիտեից:

Թե ինչ կարգավիճակ ունի Զաքարյանն այս պահին չեն տեղեկացնում։

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները գիշերը բերման են ենթարկել Երևան։


Ավելի վաղ ամուլում լուրեր էին տարածվել, որ ոստիկանները պատրաստվում են խուզարկել Մխիթարյանի տունը։

Ոստիկանությունում փաստաբանին ասել են, որ այս պահին Մխիթար Զաքարյանի հետ որևէ գործողություն չի կատարվելու։

Leave A Reply

Your email address will not be published.