Ավստրալիայի ամենամեծ ադամանդով մատանին վաճառվել է ռեկորդային 965.000 դոլարով

0

Ավստրալիայի ամենամեծ ադամանդով մատանին Սիդնեյում աճուրդին վաճառվել էռեկորդային 965.000 դոլարով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով 9News կայքը:

Ավստրալիայի ամենամեծ ադամանդը դարձել է նաեւ երկրում երբեւէ վաճառված ամենաթանկարժեք զարդը: 25 կարատանոց քառակուսի ադամանդը վաճառվել է 1.25 միլիոն 

Հայտնի է, որ ամուսնական մատանի վրա դրված ադամանդը մշակվել է Ավստրալիայում՝47.961 կարատ քաշով կոպիտ ադամանդից:

Աճուրդի տան ոսկերչական բաժնի վարիչ Հեմիշ Շարմայի խոսքով՝ վաճառված քարը «եզակի հազվադեպ է՝ գուցե միակն իր տեսակի մեջ»: «Նրա 25 կարատ չափը զարմանալի է, ընդ որում, այն կատարյալ որակի ադամանդ է»,- ասել է նա:

Leave A Reply

Your email address will not be published.