«Լոռիի» ֆուտբոլիստը դարձել է Գեղամ Կադիմյանի ակումբակիցը

0

Վանաձորի «Լոռիի» պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին տեղափոխվել է ղազախական «Կայսար», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ղազախստանի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել «Լոռի», որը դադարեցրել է ելույթները Հայաստանի առաջնությունում:

Հիշեցնենք, որ «Կայսարում» է խաղում նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը:

Leave A Reply

Your email address will not be published.