Կա բավարար նյութ, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցվի.Գևորգ Գորգիսյան

0

Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցվի և նա քրեական գործի շրջանակներում ստիպված լինի պարզաբանումներ տալ: Այս մասին կրագրողների հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Այնտեղ կային խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016 թվականին և չէին շտկվել մինչև 2020 թվականի պատերազմը:

Իրենց ձախողումները և կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, իսկ այս անգամ փաստացի չկարողացանք: Այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ, դա Սերժ Սարգսյանի պարտված, ձախողված առաջնորդ կերպարի ստեղծումն էր, փաստորեն չեն կարողանալու, որովհետև իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս և, հետևաբար, զեկույցը չի հրապարակվում քաղաքական նկատառումներից ելնելով»,-ասաց Գորգիսյանը:


Գորգիսյանն ընդգծեց, որ Ապրիլյան հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցվի և նա քրեական գործի շրջանակներում ստիպված լինի պարզաբանումներ տալ.

«Իշխանությունը մերժեց մեր առաջարկած պարիտետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետև բազմաթիվ էին հիմքերը, որ ն Արտակ Դավթյանը պետք է դատվի՝ պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու և զենքեր գնելու համար, որոնք ակնհայտ էր՝ չէինք կարողանալու օգտագործել: Մենք գնել ենք զենքեր, որ մենք որևէ կերպ չէինք կարողանալու օգտագործել և շարքից հանել ենք զենքեր, որոնք մենք կարող էինք օգտագործել և մեզ պետք էին լինելու: Կրճատել ենք զինվորական ստորաբաժանումներ, պատրաստել ենք Հայաստանը պարտության, դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ»,-ասաց Գորգիսյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Leave A Reply

Your email address will not be published.