Բաքուն եւ Անկարան փորձում են միանգամից մի քանի նապաստակ սպանել «Իսկանդերների» հետ կապված էպոպեայով

0

Ադրբեջանում շարունակում են տարածել 2020 թվականի պատերազմի ժամանակ «Իսկանդերների» կիրառման գաղափարը:

Գաղափարը վերածնվեց մարտի վերջին, երբ Ադրբեջանը հայտարարեց, թե Շուշիում հայտնաբերել է «Իսկանդերի» բեկորներ: Գտածոի աշխարհագրական կոորդինատները՝ 39°45’38.10″N 46°44’33.90″E եւ 39°45’27.80″N 46°45’25.80″E: Ընդ որում, ինչպես պնդում են Բաքվում, խոսքը «Մ», այլ ոչ թե «Է» մոդիֆիկացիայի մասին է, եւ հեռուն գնացող եզրակացություններ են անում:

Դեռեւս փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում էր, թե ադրբեջանական կողմը «Իսկանդերների» կիրառում չի ֆիքսել:

Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանում եզրակացության եկան, որ այդ գաղափարի տարածումը դիվիդենտներ կբերի:

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են ՌԴ փոխվարչապետ Ալֆրեդ Կոխի՝ վաղ անցյալում արված կարծիքը, ով ասել էր, որ «ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը չի ստել, երբ ասել է, որ Ադրբեջանի դեմ «Իսկանդեր» տակտիկական հրթիռներ են կիրառվել»: Այդ հայտարարությունը ցույց է տալիս Կոխի ոչ կոմպետենտությունը, ով չի տարբերում նախագահին վարչապետից:

Հրապարակման իմաստը. կամ Ռուսաստանը Հայաստանին մաքսանենգ զենք է մատակարարում, կամ ռուսական սպառազինությունն անսարք է: Երկու դեպքում էլ «քար է գցվում» Մոսկվայի բոստանը: Կրեմլում հերքում են «Իսկանդերների» կիրառումը: Սոցցանցերի օգտատերերը ենթադրում են, որ խոսքը թուրք-ադրբեջանական դաշինքի՝ սադրանքի դիմելու փորձի մասին է՝ հրապարակելով նոր «բեկորներ», որոնք օգտագործվել են Սիրիայում:

Հօգուտ վերջին տարբերակի խոսում է այն, թե ինչպես է այդ տեղեկությունը մատուցվում: Ոչ ավել ոչ պակաս խոսվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից «Իսկանդերների» հնարավոր կիրառման մասին:

Ակնհայտ է, որ այդ էպոպեայի միջոցով Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունները փորձում են միանգամից մի քանի նապաստակ սպանել: Եթե առաջին դեպքում փորձում են շեղել ուշադրությունը գերիների վերադարձի խնդրից, ապա երկրորդ դեպքում նպատակ է դրվում շանտաժի ենթարկել Մոսկվային՝ խաթարելու նրա հեղինակությունը տարածաշրջանում եւ վերջին հաշվով պահանջելու ռուս խաղաղապահների եւ բազայի դուրսբերում:


Leave A Reply

Your email address will not be published.