Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ ձևաչափով
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը նեղ ձևաչափով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Քիչ առաջ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում նախարարները ներկա են գտնվել Հայրենական Մեծ պատերազմի 80-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին։