«Երբեմն կյանքն այնքան դաժան է գտնվում, որ ստիպում է անցնել այնպիսի դժվարությունների միջով, որ ուզում ես պայթեցնել ամեն ինչ շուրջբոլորդ». Դիանա Տոռես

0

Դիանա Տոռեսը, ով հանրությանը հայտնի է դարձել սիթքոմից, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կիպ զգեստ է կրում, որը համադրել է սեւ երկարաճիտների հետ։ Դիանան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ «Սիրելիներս, երբեմն կյանքն այնքան դաժան է գտնվում, որ ստիպում է անցնել այնպիսի դժվարությունների միջով, որ ուզում ես պայթեցնել ամեն ինչ շուրջբոլորդ: Բայց երբեք մի չարացե՜ք, քանի որ դա միայն ի վնաս ձեզ է։ Յուրաքանչյուր պարագայում մնա մարդ: Միայն սերը կփրկի աշխարհը։ Ամեն ինչ լավ կլինի»,- գրել է նա։

Օրերս տեղադրված լուսանկարում դերասանուհին կրում էր մուգ կապույտ երանգի կոստյում․ երկարաթեւ տոպ, լայն տաբատ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված էին, նախընտրել էր վառ շպար։ Հրապարակմանը կից Դիանան գրել էր․ «Վաղուց նոր նկար չէի ներբեռնել։ Ի դեպ նկարն ընդհանրապես մշակված չէր։ Հավանեցի՞ք»։ Ի պատասխան՝ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Շլացուցիչ», «Սիրուն»։


Leave A Reply

Your email address will not be published.