Էրլինգ Հոլանդի գործակալն ու հայրը ժամանել են Բարսելոնա
Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան եւ ֆուտբոլիստի հայր Ալֆ-Ինգե Հոլանդը ժամանել են Բարսելոնա, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Նրանց օդանավակայանում դիմավորել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի անձնական վարորդը։
Էրլինգ Հոլանդը կատալոնական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է այս ամռանը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»։
Հոլանդի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։ Գերմանական ակումբը տրանսֆերից ակնկալում է 150 միլիոն եվրո։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հոլանդը մասնակցել է 21 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։