Ճիշտը չասելը դեռ ստախոսությո՞ւն չէ

0

Սուտը դարձել է Հայաստանի խանությունների գոյության երաշխիքը: Քանի որ «օրենքի ուժը» գտնվում է մեկ մարդու ձեռքին և այդ մեկ մարդը վարչապետ Փաշինյանն է, ստի համար ոչ ոք չի պատժվում, իսկ սուտը ճշտի տեղ ժողովրդի անունից պարտադրվում է բոլորին՝ ընդդիմությանը, նույն ժողովրդին, արտաքին գորխընկերներին: Իհարկե, վերջիններիս մասով դա անհնար է, բայց իշխանությունները թքած ունեն նրանց հերքումների ու պարզաբանումների վրա: Բավական է այն, որ սուտն ասվի այդ պահին, այդ իրավիճակի տրամաբանությունից, իսկ թե հետո ի՞նչ կլինի, արդեն էական չէ: Կարևորը՝ զոմբի զանգվածը լսեց այդ սուտը և ինքնագոհ անցավ նախկինների ոսկորները լվանալուն:

Օրինակ՝ երեկ ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ընթացքում Փաշինյանը արտահերթ ընտրությունների մասին ասում էր, որ խորհրդարանական ընդդիմության հետ պայմանավորվել է արտահերթ ընտրությունների մասին և դեռ մի բան էլ քարտ բլկանշ է ստացել ընտրակարգի փոփոխման հարցում՝ դա քննարկելու իր խմբակցության հետ: Այսինքն խմբակցությունը տեղյակ պետ է լիներ արտահերթի մասին պայմանավորվածություններից և Փաշինյանի պես պետք է հետհաշվարկ արած լիներ՝ գործողությունների ճանապարհային քարտեզը պատկերացնելու համար: Բայց ահա ռազմական դրության չեղարկման օրինագիծը քվեարկելու պահին «ԻՔ» պատգամավորների մի մասը նույնիսկ տեղյակ չէր, որ պետք է կողմ քվեարկի: Թողենք մի կողմ, որ նման պատասխանատու հարցի վերաբերյալ պատգամավորները սպասում են «վերևի» ցուցմունքներին, մի կողմ թողենք, որ դեռ հարցի քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը բացահայտ ակնարկեց, որ պետք է արդեն կողմ արտահայտվել և այդպես էլ քվեարկել: Հարցն այն է, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ակնհայտ ստում էր, թե հարցը քննարկել է իր խմբակցության հետ: Այդ խմբակցության պատգամավորները նույնիսկ Նիկոլի փռշտոցներն են անգիր անում, ուր մանց չհիշեին, որ պետք է կողմ քվեարկեն: Բայց աս ամենանմեղ սուտն է:

Ստում են, երբ հայտարարում են միլիոնավոր դոլարների ներդրումների մասին, որովհետև դա ոչ մի կերպ չի արտացոլվում խաբվող ժող ջանի կենսամակարդակի վրա: Խաբում են, թե մտահոգ են քաղաքացու առողջության համար, բայց կորոնավիրուսի դեմ պատվաստման համար մատնոցով են պատվաստանյութ ձեռք բերում, Խաբում են, թե ադրբեջանցիների հետ անդրկուլիսային պայմանավորվածություններ ունեն, բայց ամեն օր մի նոր տարածք ու դիրք են հանձնում: Հիմա էլ ստում են, թե պատրաստակամ են արդար ընտրություններ կազմակերպել, բայց իրենց հավաքներին ուժով երեխաներ են բերում և կենդանի վահան կանգնեցնում ճղճղացող Նիկոլի դիմաց: Իսկ երբ հարցնում ես, թե ինչո՞ւ են շարունակում ստել, պատասխանում են, իբր մեր կարծիքը չափազանց սուբյեկտիվ է: Այսինքն ճիշտը չեն ասում, բայց դա ստախոսություն չէ:

Leave A Reply

Your email address will not be published.