ԱՄՆ Պետդեպը ուշադիր հետևում է Հայաստանում քաղաքական լարվածությանը և կոչ է անում խուսափել բռնությունից

0

ԱՄՆ Պետքարտուղարությունն ուշադիր հետևում է Հայաստանում շարունակվող քաղաքական լարվածությանը, այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսի տեսաուղերձում, որը հրապարակվել է Twitter-ի նրա էջում:

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում շարունակվող քաղաքական լարվածությանը: Բոլոր կողմերին հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և խուսափել սրացումներից կամ բռնի գործողություններից: Մենք Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում լուծել իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով և հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարական գործընթացները», — հայտարարել է Փրայսը:

Leave A Reply

Your email address will not be published.