Ուիլ Սմիթը մտադրվել է քաղաքական գործիչ դառնալ

0

Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ուիլ Սմիթը մասնակցել է «Pod Save America» պոդքասթին եւ պատմել, որ մտածել է քաղաքական կարիերայի մասին։ Նրա հետ խոսակցության ձայնագրությունը հրապարակվել է Crooked Media կայքում։

Արտիստը ենթադրել է, որ մոտակա ապագայում կհավակնի քաղաքական որեւէ պաշտոնի։ «Ես լավատեսորեն եմ տրամադրված ու հավատում եմ, որ մարդկանց միջեւ կարող է ըմբռնում եւ ներդաշնակություն լինել։ Ես, անպայման, իմ ներդրումը կունենամ դրանում, անկախ նրանից՝ կշարունակեմ զբաղվել դերասանական գործունեությամբ, թե ինչ-որ պահի քաղաքական ասպարեզ դուրս կգամ»,- նշել է Սմիթը։ Ընդ որում, նա չի հստակեցրել, թե երբ է ծրագրում փոխել գործունեությունը։

«Սեւազգեստ մարդիկ» ֆիլմի աստղն առաջին անգամ չէ հայտարարում իր քաղաքական հավակնությունների մասին։ Հինգ տարի առաջ արտիստը CBS-ի հետ զրույցում նշել է, որ հնարավոր է, առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։ «Եթե մարդիկ շարունակեն ասել այս բոլոր խելահեղ բաները, որոնք վերջին շրջանում ասում են նորություններում պատերի ու մուսուլմանների մասին, նրանք ինձ կստիպեն քաղաքականություն մտնել»,- նշել է Սմիթը։

Նախորդ տարի դերասանն աջակցել է ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքներին։ Նա նաեւ հիացել է ժամանակակից սերնդով, որը միավորվել է այդ խնդրի լուծման համար։ Նրա կարծիքով՝ որքան հանգիստ են նրանք իրենց դրսեւորում բողոքների ընթացքում, այնքան տեսանելի են դառնում նրանց թերությունները, ովքեր ճնշում են նրանց։

Leave A Reply

Your email address will not be published.