Պեսկովը գնահատել է «Իսկանդերի» վերաբերյալ սխալ զեկույցի մասին Փաշինյանի հայտարարությունը

0

Կրեմլը գոհ է Երևանից արված հայտարարություններից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերի» վերաբերյալ,  РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնված է», – ասել է Պեսկովը:

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել:

Leave A Reply

Your email address will not be published.